Արմեն Մկրտչյան (քաղաքական գործիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մկրտչյան (այլ կիրառումներ)
Արմեն Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Կուսակցություն | Հանրապետություն |
Արմեն Ստեփանի Մկրտչյան (նոյեմբերի 3, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (2009-ից)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988-1993 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
- 1997-2000 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
- 1999 թ. անցել է մասնագիտական վերապատրաստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի «Պետական ծառայության հիմնահարցեր» դասընթացներում։
- 2000 թ. - Բաց հասարակության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի «Հակամարտություն,հակամարտությունների լուծում և տրանզիտոլոգիա» քաղաքագետների ամառային դպրոցի դասընթացներ։
- 2012 թ. ՉԺՀ Պեկին քաղաքում մասնակցել է արևելյան Եվրոպայի և միջին Ասիայի հեռուստառադիոոլորտը կարգավորող և ղեկավարող կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների վերապատրաստման դասընթացներին։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան ասպիրանտների, ստաժորների և ուսանողների բաժնում՝ որպես ավագ տեսուչ։
- 1998 թ. - Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ։
- 2000 թ. - Երևանի քաղաքապետի խորհրդական։
- 2001 թ. - Երևանի քաղաքապետարանի քարտուղար։
- 2009 թ. - Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ[1]։
- 2015 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ վերընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
Հասարակական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թ. մասնակցել է Արարատի, Իջևանի, Նոյեմբերյանի պաշտպանությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի և Հադրութի շրջանների ազատագրմանը։
- 1990 թ. անդամագրվել է Հայաստանի Պառլամենտի պաշտպանության խորհրդի Երկրապահ զորամիավորմանը։
- 2001-2007 թթ. զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ։
- «Օրենքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր։
- 2001-2005 թթ. - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
- 2005-2009 թթ. - «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտական ծառայության մեդալ (2013)[2]։
- ԼՂՀ կառավարության պատվոգիր։
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- «Հանրապետություն» կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՌԱՀ անդամներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամներ
- Մարտական ծառայության մեդալակիրներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ